Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սպասվում է բուռն վերջաբան

Սպասվում է բուռն վերջաբան
13.05.2016 | 10:13

Առաջնության ավարտը խոստանում է բավականին բուռն լինել ռուսական ֆուտբոլում: Չեմպիոնական մրցավազքում թեպետ ավելի շահեկան են ներկայանում ԲԿՄԱ-ի շանսերը, բայց և այնպես «խաղից» վերջնականապես դուրս չեն մնացել ոչ «Զենիթը», ոչ «Կրասնոդարը» և ոչ էլ «Ռոստովը»: Քսանութերորդ տուրում առաջին երեքը համապատասխանաբար հաղթել են «ՈՒֆային» (3։1), «Մորդովիային» (3:0), «Կռիլյա Սովետովին» (3:0) և ունեն 59, 55, 53 միավոր: Առաջնությունում հաջող հանդես եկող «Ռոստովը» տուրի հերթականում կհյուրընկալվի Մոսկվայի «Դինամոյին»: Ռոստովցիները 54 միավորով երրորդ հորիզոնականում են: Հաղթելու դեպքում նրանք ընդհուպ կմոտենան ԲԿՄԱ-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ